
Բադրա Գունբան հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում, հայտնել է Աբխազիայի ԿԸՀ-ն: Նա ստացել է ձայների 54,73 տոկոսը։
Ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբան հավաքել է 41,54 տոկոս, նրա օգտին տրվել է 41 հազար 708 ձայն։
Աբխազիայում շաբաթ օրը կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մրցակցել են հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան:
Աբխազիայում «նախագահական» ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր փետրվարի 15-ին։ Բադրա Գունբան առաջին փուլում ստացել էր ձայների մոտ 46 տոկոսը, ընդդիմադիր Արթուր Արձինբայի օգտին քվեարկել էին ընտրողների մոտ 37 տոկոսը։




