ԿարևորՄիջազգային

Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​պատվիրակությունների բանակցությունները: Հանդիպումը տևել է 6,5 ժամ, այն անցկացվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Բանակցություններից հետո կողմերը մամուլի համար հայտարարություններ չեն արել։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Կանադայում ՌԴ նախկին դեսպան, արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Նրա ամերիկյան գործընկերն է եղել պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, հանդիպումը նվիրված է լինելու երկու երկրների դեսպանատների աշխատանքի կարգավորմանը։

Կարդացեք նաև

Back to top button