ԿարևորՄշակույթ

Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակը կնշվի տոնական ծրագրերով

Նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակը կնշվի տոնական ծրագրերով։ Փետրվարի 28-ին, ժամը 11:00 վարպետի թանգարանում կկայանա ցերեկույթ՝ նվիրված Սարյանի ծննդյան 145-ամյակին՝ Մ. Սարյանի անվան դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Ժամը 12:00 կիրականացվի այց Մարտիրոս Սարյանի արձան՝ նրա անունը կրող պուրակում: Նախատեսված է ծաղիկների խոնարհում: Ժամը 12:30 նախատեսված է այց Սարյանի շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում՝ ծաղիկների   խոնարհում։ 

Այնուհետև, նույն օրը ժամը 16:00 Սարյանի տուն-թանգարանում կկայանա «Սարյանի ջրաներկի արվեստը» ցուցահանդեսի փակ բացումը: Բացման արարողության ավարտին կկայանա դաշնամուրային կարճ համերգ՝ ՀՀ վաստակավոր դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի կատարմամբ. կհնչեն Բախի, Շումանի, Շոստակովիչի, Բաբաջանյանի, Հարությունյանի ստեղծագործությունները: Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մարտի 1-ից:

Իսկ մարտի 28-ին Սարյանի տուն-թանգարանում կկայանա «Բանաստեղծները գույների հրաշագործին: Հայ և այլազգի բանաստեղծները Սարյանին» ժողովածուի շնորհանդեսը։ Նախատեսվում է, որ հունիսին կկազմակերպվի «Սարյանի կերպարը հայկական քանդակագործության մեջ» ցուցահանդեսը:

Կարդացեք նաև

Back to top button