ԿարևորՀասարակություն

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։

«Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։

Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, լավագույն մշակութային վերջին զանգը որոշել՝ մշակույթի ոլորտի մասնագետներին ներգրավելով»,- գրել է նախարարը։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել, հայտնելով, որ հանձնարարվել է Վերջին դասի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button