
Հայաստանը կմասնակցի ITB Berlin 2025 միջազգային ցուցահանդեսին, ներկայացնելով իր հարուստ մշակույթը, անկրկնելի բնությունը և եզակի խոհարարական ժառանգությունը։
Մինչ ցուցահանդեսը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը բացառիկ հարցազրույց է տվել գերմանացի լրագրող Գաբրիելե Գուգեցերին HogaPage կայքի համար։
Հարցազրույցի ընթացքում Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Հայաստանը՝ որպես պարտադիր այցելության վայր, ընդգծելով խոր արմատներ ունեցող պատմությունը, անաղարտ բնությունը և բազմազան ավանդույթները։




