ԿարևորՀասարակություն

«Մոլորակների մեծ շքերթ»-ը՝ փետրվարի 28-ին

2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը», հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

« «Մոլորակների շքերթ»-ը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակ միաժամանակ դասավորվում է Արեգակի մի կողմում։ Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով։

«Մոլորակների շքերթ»-ն աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։

Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցում տեղի կունենա 2040 թվականին։

«Մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025թ. փետրվարի 28-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսանելի կլինի փետրվարի 28-ին նախորդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում»,-ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button