
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևը, որով չեզոք դիրքորոշում է արտահայտում հակամարտությանը, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է դադարեցնել հակամարտությունը, գրում է Reuters-ը։
Այս բանաձևն արտացոլում է Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը և արտահայտում է Ռուսաստանի նկատմամբ ավելի հաշտարար մոտեցմամբ՝ ի տարբերություն նախկին նախագահ Բայդենի վարչակազմի, որն ակտիվորեն աջակցում էր Ուկրաինային հակամարտության ողջ ընթացքում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան նշել է «կառուցողական փոփոխություններ» ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ՝ անվանելով բանաձևը «խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա ջանքերի մեկնարկային կետ», թեև նա խոստովանել է, որ այն «իդեալական չէ»:
Մինչ Անվտանգության խորհուրդը դժվարանում էր քայլեր ձեռնարկել Ռուսաստանի վետոյի իրավունքի պատճառով, 193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեան հետևողականորեն աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը և կոչ է արել համապարփակ խաղաղություն հաստատել:
Բանաձևը, որտեղ ցավում են «Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունում» մարդկային կորուստների համար և ընդգծում է ՄԱԿ-ի դերը խաղաղության պահպանման գործում, ընդունվել է 10 կողմ ձայնով։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Հունաստանը և Սլովենիան ձեռնպահ են մնացել, իսկ Ռուսաստանը կողմ է քվեարկել Ուկրաինային սատարող փոփոխություններին դեմ արտահայտվելուց հետո:




