ԿարևորՔաղաքական

Փաշինյանը շնորհավորել է Մերցին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին և նրա ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Հայաստանը խորապես արժեւորում է իր գործընկերությունը Գերմանիայի հետ, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում, և ակնկալում է ավելի ամրապնդել բազմակողմանի համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարության հանդեպ համատեղ հավատարմության վրա»,- ասել է Փաշինյանը։

Բունդեսթագի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել կիրակի՝ փետրվարի 23-ին, հաղթել է ընդդիմադիր պահպանողական  Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ հավաքելով ձայների 28,5 %-ը։

Կարդացեք նաև

Back to top button