ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի հարցով Ռուսաստանը պատրաստ է բանակցել և՛ Ուկրաինայի, և՛ Եվրոպայի հետ․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն ռազմական գործողությունները կդադարեցվեն միայն այն դեպքում, եթե արդյունքը գոհացնի ռուսական կողմին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։

«Մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի ներկայացուցիչների հետ, ովքեր կցանկանան օգնել խաղաղության հասնելու գործում, սակայն ռազմական գործողությունները կդադարեցնենք միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button