ԿարևորՍպորտ

Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ ոսկե մեդալակիր 

Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում օղակների վարժության եզրափակիչում նա վաստակել է 14.133 միավոր: Նույն վարժությունում Արթուր Ավետիսյանը 13.966 միավորով 4-րդն է:

Փետրվարի 23-ին հենացատկի վարժության եզրափակիչում մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի:

Կարդացեք նաև

Back to top button