
Արշալույս Դարբինյան
«Ռադիոլուրի» համար
Հայաստանում դեղերը դեղատոմսով դուրս գրելու համակարգի ներդրումը դժվար, բայց խիստ կարևոր գործընթաց է՝ տարբեր առիթներով ընդգծել են առողջապահական համակարգի պատասխանատուները՝ պատասխանելով նաև քննադատություններին այն մասին, որ անգամ ամենամեծ ցանցերի դեղատներն են անտեսում մի շարք դեղեր միայն դեղատոմսով բաց թողնելու որոշումը։
Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ առանց դեղատոմսի դեղեր ձեռք բերելու պատկերը։ Հատկապես անտիբիոտիկների սիրողական կիրառումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ինչպիսին է դեղերի նշանակման և դեղատներից դեղատոմսով դուրս գրման համակարգը Միացյալ Նահանգներում՝ պատմում է Արշալույս Դարբինյանը։




