
2024–2025 թվականներին ռուսներն ու ամերիկացիները մի քանի անգամ հանդիպել են Շվեյցարիայում՝ քննարկելու Ուկրաինայի թեման, ինչը կարող էր հարաբերությունների բարելավման շփումների փորձ լինել, այսպես կոչված, «երկրորդ ուղու» շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ ընթացքին ծանոթ երեք աղբյուրների։
2024 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում նման մի քանի «հանգիստ հանդիպումներ» են եղել, որոնցից վերջինը կարող էր տեղի ունենալ Ժնևում՝ անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։
Հանդիպման մասնակիցների անունները չեն հաղորդվում։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ դրանք «դիվանագիտության և անվտանգության փորձ ունեցող» անձինքն էին, բայց կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչներ չէին։
Գործակալությունը պնդում է, որ Դոնալդ Թրամփի առնվազն որոշ խորհրդականներ իմացել են հանդիպումների մասին։
Reuters-ը ավելի վաղ հայտնել էր 2023-ին և 2024-ի սկզբին ոչ պաշտոնական՝ «երկրորդ ուղու» հարաբերություններ հաստատելու փորձերի մասին, երբ «Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հրադադարի տարբերակը դիտարկելու իր պատրաստակամության մասին»:
Այն ժամանակ, գործակալության տվյալներով, այդ հանդիպումներն արդյունք չեն տվել։




