Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին ասել է, որ Վաշինգտոնում փորձելու է համոզել Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ շահերը համընկնում են եվրոպական դաշնակիցների շահերի հետ, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ թուլության ցանկացած դրսեւորում կբարդացնի հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։
Մակրոնն ասել է, որ անորոշությունը, ինչ կանի Թրամփը Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման հետ կապված,, մտահոգիչ է, բայց դա նաև անորոշություն է ստեղծում Պուտինի համար, որը պետք է օգտագործվի բանակցությունները հեշտացնելու համար, գրում է Reuters-ը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հինգշաբթի հաստատել է, որ Թրամփը երկուշաբթի կհանդիպի Մակրոնի հետ։




