
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական մեքենան ձյան պատճառով Երևանում վթարի է ենթարկվել: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ու նրա վարորդը թեթեւ վնասվածքներ են ստացել, ասվում է դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Հայտնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։




