ԿարևորՄիջազգային

Եգիպտոսում հարյուր տարվա մեջ առաջին անգամ փարավոնի նոր դամբարան է հայտնաբերվել

Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումից մեկ դար հետո եգիպտագետներին հաջողվել է գտնել փարավոնի նոր դամբարան, հայտնում է BBC- ին։

Թութմոս Երկրորդի գերեզմանը վերջին 18-րդ դինաստիայի չբացված վերջին դամբարանն է։

Բրիտանա-եգիպտական խումբը այն հայտնաբերել է արքունական կանանց թաղման վայրում՝ Թագավորների հովտից 2 կմ հեռու։ Երբ հնագետները մտել են թաղման գոտի՝ տեսել են, որ այն զարդարված է փարավոնի նշաններով։

Թութմուս Երկրորդի մումիան հայտնաբերվել է դեռ 200 տարի առաջ, սակայն նրա թաղման վայրը չեն գտել։

Թութմոս Երկրորդը Թութանհամոնի նախնին է։ Վերջինիս դամբարանը հայտնաբերվել է 1922 թվականին։      

Թութմոսը պատմության մեջ հայտնի է որպես Հատշեպսուտ թագուհու ամուսին։ Վերջինը Եգիպտոսի նշանակալի փարավոններից է եւ այն քիչ կանանցից, որ ինքնուրույն է թագավորել։

Կարդացեք նաև

Back to top button