Արյան եւ կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունները Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ առողջական վատ պատկեր են ցույց տվել, հայտնում է Vaticannews— ը։
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն թոքաբորբին զուգահեռ պապի մոտ արձանագրվել է շնչուղիների ծանր բորբոքում։
Նախօրեին իրականացված համակարգչային տամոգրաֆիան ցույց է տվել, որ սկսվել է երկկողմանի թոքաբորբ, դեղորայքային բուժումը պիտի շարունակվի։
«Հակառակ սրան՝ Ֆրանչիսկոս պապը լավ տրամադրություն ունի։ Առավոտյան ստացել է Սուրբ Հաղորդություն եւ օրն անցկացնում է հանգիստը փոխարինելով աղոթքով ու ընթերցանությամբ»,- ասված է Սուրբ աթոռի երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներն աղոթում են հովվապետի առողջության համար։




