ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից քննադատել է Կիեւին, որը այդ դժգոհել էր խորհրդակցություններից տեղյակ չլինելու եւ չմասնակցելու համար։
«Լսել եմ, որ նրանք վրդովված են, որ նրանք տեղ չունեն։ Բայց նրանք տեղ ունեին երեք տարի, սրանից շատ վաղուց։ Դա կարելի էր կարգավորել շատ հեշտ»,- Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ պատասխանելով BBC-ի հարցին։
Նախօրեին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան հանդիպումը Կիեւի համար անակնկալ էր։ Նա կրկնել էր, որ հրադադարի մասին որոշումը չի կարող ընդունվել առանց Ուկրաինայի։
Bloomberg- ը, իր աղբյուրները վկայակոչելով, հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանթ Մուհամեդ բին Սալմանը ցանկացել է, որ բանակցություններին մասնակցի Զելենսկին, սակայն Վաշինգտոնն ու Մոսկվան պնդել են առանց Ուկրաինայի մասնակցության հանդիպման վրա։




