ԿարևորՄիջազգային

Ֆրանսիան մտադիր է Ուկրաինայի հարցով նոր հանդիպում կազմակերպել ԵՄ երկրների ու գործընկերների մասնակցությամբ

Ֆրանսիան մտադիր է Ուկրաինայի հարցով փետրվարի 19-ին նոր հանդիպում կազմակերպել ԵՄ երկրների ու գործընկերների մասնակցությամբ, hայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։

Գործակալության տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցեն այն երկրները, որոնք ներկա չեն եղել երկուշաբթի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Խոսքը, մասնավորապես, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Չեխիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ռումինիայի, ինչպես նաեւ Նորվեգիայի ու Կանադայի մասին է։

Որոշ երկրներ կարող են հանդիպմանը մասնակցել տեսակապի միջոցով, նշել է Reuters-ը։

Փետրվարի 17-ին ութ եվրոպական երկրներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Ուկրաինայի հարցով։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում բանակցությունները տրել են մոտ երեք ժամ եւ ավարտվել առանց համատեղ հայտարարության։

Կարդացեք նաև

Back to top button