ԿարևորՔաղաքական

ԱԳ փոխնախարար է նշանակվել նախարարի խորհրդականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոբերտ Աբիսողոմյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

40- ամյա Ռոբերտ Աբիսողոմյանը արտգործնախարարության կադրերից է։ 2023-2025 թթ. Եղել է արտգործնախարարի խորհրդական, դրանից առաջ ԱԳ նախարարի օգնական։

Նա արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատում է 2009 թվականից, երկու տարի անց նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպանի օգնական, ապա ԱԳՆ միջազգային անվտանգության վարչությունում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում։

Ավարտել է ԵՊՏ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոկտորանտուրան։

Կարդացեք նաև

Back to top button