ԿարևորՀասարակություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության տարածքում կապի որակը եւ հասանելիությունը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է վերջիններիս հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել իրականացված աշխատանքների մասին, նախանշել քայլերը, որոնք ուղղված կլինեն մեր երկրում տնտեսության կարիքներին համահունչ կապի ոլորտի զարգացմանը:

Տեղի է ունեցել արդյունավետ քննարկում` կապի ենթակառուցվածքների տեղադրման, բազային կայանների կառուցման թույլտվությունների, ինչպես նաեւ համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մասնավորապես` հենասյուների օգտագործման համար սահմանված վճարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման եւ տեղափոխման խնդիրներին:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր, գործադիր եւ մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությունը բարձրաձայնված խնդիրների հասցեագրման նպատակով:

ԱԺ փոխնախագահի խոսքով կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար:

Կարդացեք նաև

Back to top button