ԿարևորՍպորտ

«Այաքսի» նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:

Որպես ֆուտբոլիստ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում  4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:

Որպես մարզիչ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Կարդացեք նաև

Back to top button