ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը թարմացրել է Թայվանի մասին իր մոտեցումը. Պեկինի արձագանքը չի ուշացել

ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է իր պաշտոնական կայքում Թայվանին նվիրված բաժինը։

Թարմացմումից հետո «մենք չենք աջակցում Թայվանի անկախությանը» ձեւակերպման փոխարեն նշված է, Պենտագոնի տեխնոլոգիաների և կիսահաղորդիչների զարգացման նախագծի հետ Թայվանի համագործակցության մասին ու գրված, որ ԱՄՆ «կաջակցի Թայվանի անդամակցությանը միջազգային կազմակերպություններին, որտեղ դա ընդունելի է»։

CNBC- ին նշում է, որ ԱՄՆ-ը, ինչպես աշխարհի երկրների մեծամասնությունը, Թայվանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, սակայն նրա ամենահավատարիմ միջազգային աջակիցն է, որը կղզուն տրամադրում է ինքնապաշտպանության համար միջոցներ։

«Սովորաբար, տեղեկատվական թերթիկը թարմացվում է, որպեսզի հասարակության լայն շրջանակները տեղեկացվեն Թայվանի հետ մեր ոչ պաշտոնական հարաբերությունների մասին»,- նշված է հեռուստակայանին ուղարկված էլեկտրոնային նամակում։  

ԱՄՆ նախկինի պես հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը, հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ նկատի ունենալով, որ պաշտոնական Վաշինգտոնը Թավյանի ինքնիշխանության հարցում որեւէ կողմնորոշում չունի, այլ ուղղակի ճանաչում է այս հարցում Չինաստանի մոտեցումը։

«ԱՄՆ հավատարիմ է Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության պահպանմանը»,- ասել է դիվանագետը։

ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի հարցով «լուրջ հետընթաց» է արձանագրել, տեղի ունեցածին արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ն, հայտնում է Reuters-ը։

«Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին անհապաղ շտկել սխալը եւ հավատարիմ մնալ մեկ Չինաստան սկզբունքին»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակը։  

Կարդացեք նաև

Back to top button