
Փետրվարի 16-ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կատարել է իր առաջին պաշտոնական այցը Սուրբ Հարության Տաճար, հայտնում են Երուսաղեմի հայոց պատրիարքությունից։
Նշվում է, որ դիմավորման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից ներկա են եղել Դիվանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչյանը եւ Սուրբ Հարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյան։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայել է ժամանել փետրվարի 15-ի ուշ երեկոյան: Սա նրա առաջին շրջագայությունն է Մերձավոր Արևելք պաշտոնը ստանձնելուց հետո:




