ԿարևորՄիջազգային

Իսրայելը և ԱՄՆ-ն համաձայնել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա․ Նեթանյահու

Իսրայելը և ԱՄՆ-ն համաձայնել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք քննարկել ենք շատ թեմաներ, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը: Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելով իրանական սպառնալիքին: Մենք համաձայն ենք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն նաև ասել է, որ Իրանից զատ, քննարկել են Գազայում տիրող իրավիճակը:

«ԱՄՆ-ի աջակցությունը Գազայի հարցում մեզ կօգնի ավելի արագ հասնել մեր նպատակներին: Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը Գազայում, մեր բոլոր պատանդներին տուն կբերենք և կապահովենք, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար», — ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայել է ժամանել փետրվարի 15-ի ուշ երեկոյան: Սա նրա առաջին շրջագայությունն է Մերձավոր Արևելք պաշտոնը ստանձնելուց հետո:

Կարդացեք նաև

Back to top button