ԿարևորՄիջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այժմ կխոսեն «խաղաղության, ոչ թե պատերազմի մասին». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը նշանակում է, որ Մոսկվան և Վաշինգտոնն այժմ խնդիրները կլուծեն երկխոսության միջոցով և կխոսեն «խաղաղության, ոչ թե պատերազմի մասին», հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա հզոր ազդանշան է այն մասին, որ հիմա փորձելու ենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ Թրամփի դիրքորոշումը կգրավեր ցանկացած ողջամիտ մարդու։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ Ռուսաստանը երկխոսություն չի ունեցել։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանի ղեկավարության դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են էական ազդեցություն չունենալ բանակցությունների վրա, քանի որ Վաշինգտոնը կարող է ցանկության դեպքում արագ չեղարկել դրանք։

«Դրանք և՛ արագ ներդրվում են, և՛ ցանկության դեպքում էլ, արագ չեղարկվում: Նաև ցանկության դեպքում, պատժամիջոցները կարող են ուժի մեջ մնալ տասնամյակներ շարունակ», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Back to top button