ԿարևորՄիջազգային

Quint-ձևաչափով հանդիպում Մյունխենի համաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի միջև

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովում հանդիպել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ, այսպես կոչված, Quint-ձևաչափով, հայտնում է Reuters-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համաժողովում ելույթից մեկ օր անց, որտեղ նա քննադատել էր եվրոպական կառավարությունների մոտեցումը ժողովրդավարությանը` ասելով, որ կարծում է, թե ազատ խոսքը «նահանջում» է մայրցամաքում:

Վենսը նշել էր, որ իրեն մտահոգում է ոչ այնքան Ռուսաստանը կամ Չինաստանը՝ Եվրոպայի անվտանգության տեսակետից, որքան «սպառնալիքը ներսից՝ Եվրոպայի նահանջը ամենահիմնարար արժեքների մի մասից, արժեքներ, որոնք կիսում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»։

Կարդացեք նաև

Back to top button