ԿարևորՄիջազգային

Մոսկվան Չեռնոբիլի ԱԷԿ-ին հարվածելու լուրը սադրանք է որակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Չեռնոբիլի ԱԷԿ-ին ռուսական ԱԹՍ-ով հարվածի մասին ուկրաինական տեղեկությունները կեղծիք է անվանել։

«Խոսքը, ամենայն հավանականությամբ, հերթական սադրանքի, կեղծիքի մասին է։ Սա հենց այն է, ինչ սիրում է Կիևի ռեժիմը և երբեմն չի վարանում անել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

Ըստ նրա՝ խոսք անգամ չի կարող լինել, որ հնարավոր է հարված հասցվի ատոմային ենթակառուցվածքի որեւէ օբյեկտի վրա։

Տես նաեւ Ռուսական ԱԹՍ-ի հարվածից վնասվել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի արտաքին պատյանը

Կարդացեք նաև

Back to top button