ԿարևորՏնտեսական

Հայաստանից 21 գինեգործական ընկերություն մասնակցել է «Wine Paris» ցուցահանդեսին

Փետրվարի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն այցելել է «Wine Paris» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդես, որին վերջինիս գոյության ընթացքում առաջին անգամ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ և «ARMENIA» մեկ միասնական տաղավարով մասնակցել են նաև Հայաստանի 21 գինեգործական ընկերություն։

Դեսպան Խաչատրյանը շրջել է հայկական տաղավարում և ծանոթացել ցուցահանդեսին ներկայացված հայկական արտադրատեսակներին։ Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հեռանկարները։

«Wine Paris» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը գինեգործության ոլորտում միջազգային ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է: Փետրվարի 10-ից 12-ը տեղի է ունեցել այս ցուցահանդեսի արդեն 6-րդ թողարկումը։

Կարդացեք նաև

Back to top button