ԿարևորՀասարակություն

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում․ Տիգրան Ավինյան

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝

  • Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուղքներ,
  • Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը,
  • Նորացվել է օդափոխման համակարգը,
  • Կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։ Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Back to top button