ԿարևորՀասարակություն

Քրոնիկ հիվանդություններով տարեցներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բարձր ռիսկի խմբում են`

  • Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները
  • Շաքարային դիաբետ ունեցող անձինք
  • Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:

Գրիպի հիմնական ախտանշաններն են`

  • Գլխացավ
  • Մկանացավեր
  • Ջերմության կտրուկ բարձրացում
  • Ցավ կոկորդում, չոր հազ
  • Հնարավոր են նաև լուծ և փսխումներ:

Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։

Ինչո՞ւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ`

  • Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը
  • Կանխում է քրոնիկ հիվանդության սրացումը
  • Նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:

«Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button