
Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ են այսօր խոսել Հայաստանի վարչապետ Նիկոն Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, հայտնում են վարչապետի մամուլի գրասենյակից։ Հանդիպումը կայացել Փարիզում Արհեստական բանականության գործողությունների լիագումար նիստի շրջանակներում։
Գագաթաժողովին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ:
Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել նաեւ Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և միջազգային այլ գործընկերների հետ:




