ԿարևորՄիջազգային

Թրամփի հատուկ բանագնացը փետրվարի 20-ին կմեկնի Ուկրաինա․ AFP

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 20-ին կայցելի Կիև, փետրվարի 10-ին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի աղբյուրին։

Այցը ի սկզբանե նախատեսված էր մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, սակայն հետաձգվել էր։

Զելենսկին ասել է, որ Թրամփի թիմից «լուրջ մարդիկ» կայցելեն Ուկրաինա այս շաբաթ՝ մինչ Մյունխենի անվտանգության համաժողովը (MSC), որը տեղի կունենա փետրվարի 14-ից 16-ը։ Նա, սակայն, կոնկրետ անուններ չի նշել։

«Այսօր կարևոր է կենտրոնանալ ուկրաինական և ԱՄՆ թիմերի գործնական աշխատանքի վրա, հիմնական բաների ընդհանուր տեսլականի վրա: Իհարկե, կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց պետք է լինի ընդհանուր տեսլական հիմնական բաների շուրջ՝ ինչպես կանգնեցնել Պուտինին և ինչպես ապահովել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ»,- Զելենսկում խոսքերն է մեջբերել «Укринформ» գործակալությունը:

Կարդացեք նաև

Back to top button