ԿարևորՄիջազգային

Գերիների վերադարձի գործարքից հրաժարվելու համար Թրամփը «ՀԱՄԱՍ»-ին սպառնացել է «դժոխքով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ փետրվարի 11-ին, արմատական ​​իսլամիստական ​​«ՀԱՄԱՍ» շարժումից պահանջել է մինչև շաբաթ օրը կեսօր ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին։

«Եթե մինչև շաբաթ օրը ժամը 12:00-ը բոլոր պատանդները չվերադարձվեն, ես կարծում եմ, որ ժամանակն է չեղյալ համարել (հրադադարի համաձայնագիրը-Խմբ.) և թույլ տալ, որ դժոխք տիրի»,- ասել է Թրամփը:

Նախօրեին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ մտադիր են հետաձգել փետրվարի 15-ին նախատեսված պատանդների վերադարձը Իսրայել՝ վերջինիս կողմից հրադադարի պայմանները չկատարելու պատճառով։

Իսրայելի կողմից ենթադրյալ խախտումների ցանկը ներառում է՝ պաղեստինցիների վերադարձը Գազայի հատված հյուսիսային հատված կանխելը, վրանների, վառելիքի, դեղորայքի և փլատակների մաքրման սարքավորումների մուտքի արգելափակումը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ՀԱՄԱՍ-ի որոշումն անվանել է կողմերի կողմից ավելի վաղ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի «ամբողջական խախտում» և Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերը բերվել են լիարժեք մարտական ​​պատրաստության:

Կարդացեք նաև

Back to top button