
Այսօր՝ ԶՊՄԿ բողոքի ակցիայի 11-րդ օրը, գործադուլը դադարեցվել է․ հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն՝ եղած բոլոր հարցերը կարգավորելու համար, ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում հայտնել է ԶՊՄԿ գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
Նա տեղեկացրել է, որ որոշում է կայացվել վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը։
Ըստ Մխիթարյանի՝ կոմբինատից հայտնել են, որ ԶՊՄԿ-ի աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով:
ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարել է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով գործադուլը մեկնարկել էր հունվարի 31-ին:




