ԿարևորՄշակույթ

Այցելուն ընկնելիս պատռել է XVI դարի գեղանկարը

Իտալիայում թանգարանի այցելուն ընկել եւ պատռել է XVI դարի գեղանկարը։ Միջադեպը տեղի է ունեցել Բրեշիա քաղաքի Սանտա Ջուլիա թանգարանում, գրում է Giornale di Brescia օրաթերթը։

Կինը սայթաքել է եւ ընկնելուց բռնել XVI դարի նկարիչ Մորետո դե Բրեշիայի նկարը։  

Նկարն անմիջապես ուղարկել են վերականգնման, դրա համար կպահանջվի մի քանի հազար դոլար։ Քանի որ այն ապահովագրված է, այցելուն չի վճարի վերականգնման համար, գրում է թերթը։

Մորետո դա Բրեշիայի կտավը թվագրվում է 1522–1524 թվականներին։ Այն երկկողմանի պաստառ է։ Մի կողմում կան երկու անհայտ սրբեր, մյուս կողմից՝ Մարիամ Աստվածածինը՝ Դիսցիպլինատ կրոնական շարժման ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Դե Բրեշիան Ֆյերովանտե Ֆերամոլայի աշակերտն է։ Վերջինիս աշակերտներից է հանճարեղ Տիցիանը։

Կարդացեք նաև

Back to top button