Կոսովոյում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է կառավարող կուսակցությունը։ Նախնական տվյալներով՝ վարչապետ Ալսին Կուրտի «Ինքնորոշում» կուսակցությունը հավաքել է ձայների 39.5 տոկոսը եւ կստանա 120 տեղանոց խորհրդարանի տեղերից մեկ երրորդը։
«Ինքնորոշում»-ը ալբանական ազգայնական կուսակցություն է, որը սկսել է ուժեղացնել Պրիշտինայի հսկողությունը սերբերով բնակեցված հյուսիսային շրջաններում։
Այս քաղաքականությունը բարձրացրել է Կուրտիի կուսակցության հեղինակությունը ալբանացիների մեջ, սակայն առաջացրել է Կոսովոյի հիմնական գործընկերների՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դժգոհությունը։
Ընդդիմադիր կուսակցությունները այս հարցում հանդես են գալիս ավելի զիջողական դիրքերից։




