ԿարևորՄիջազգային

Պեսկովը ո’չ հաստատել, ո’չ հերքել է Պուտինի և Թրամփի զրույցի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ զրուցի մասին տեղեկությունները։

The New York Post-ը գրել էր, որ Թրամփը հայտարարել է, թե Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։ Ամերիկացի առաջնորդը չէր հստակեցրել, թե կոնկրետ երբ է խոսել ՌԴ նախագահի հետ։ 

«Քանի որ Վաշինգտոնի վարչակազմը ծավալուն աշխատանք է իրականացնում, շատ տարբեր շփումներ են լինում, որոնք իրականացվում են տարբեր ուղիներով: Եվ, իհարկե, այդ շփումների բազմակի ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել: Ուստի այս դեպքում ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ամերիկացի առաջնորդի երդմնակալությունից հետո։

Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը բազմիցս հայտնել է Պուտինի հետ խոսելու իր ցանկության ու պատրաստակամության մասին։ Այնուամենայնիվ, տեղի ունեցած շփումների մասին պաշտոնական հաղորդումներ չեն ստացվել։ Պուտինի և Թրամփի վերջին խոսակցությունը, որի մասին տեղեկատվությունը հասանելի է Կրեմլի կայքում, թվագրված է 2020 թվականի հուլիսի 23-ով։

Փետրվարի 7-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կտեղեկացնի Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների կազմակերպման առաջընթացի մասին, առարկայական տեղեկությունների ստացմանը զուգահեռ։

Կարդացեք նաև

Back to top button