ԿարևորՄիջազգային

Իսրայելի բանակն ընդլայնում է Արևմտյան ափի գործողությունները

Իսրայելի բանակը հայտարարել է հունվարի վերջին Հորդանան գետի հյուսիսային Արևմտյան ափում սկսված հակաահաբեկչական գործողության ընդլայնման մասին:

«Անվտանգության ստորաբաժանումներն ընդլայնում են գործողությունը հյուսիսային Սամարիայում, Իսրայելի պաշտպանության բանակի բազմաթիվ ուժեր, անվտանգության ծառայությունը և սահմանապահ ոստիկանությունը գիշերը սկսել են ահաբեկչությունը ճնշելու գործողություն Նուր Շամսում»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գործողության ընթացքում սպանվել են մի քանի զինյալներ, իսկ մի քանի հետախուզվող կասկածյալներ ձերբակալվել են:

Հունվարի 21-ին իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անվտանգության ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին խոշոր քաղաքի տարածքում, որը ստացել է «Երկաթե պատ» անվանումը։

Հունվարի 27-ին զինվորականները հայտարարել էին Թուլկարմ քաղաքում գործողության մեկնարկի մասին, իսկ փետրվարի 2-ին օպերատիվ գործողություններն ընդլայնվել էին այդ տարածքում գտնվող ևս հինգ պաղեստինյան բնակավայրերում։

Կարդացեք նաև

Back to top button