
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է միասնական տոմսային համակարգից օգտվելու իր փորձառությամբ։
«Այսօր որոշել եմ ավտոբուսով գնալ կեցավայր, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա։ Պատճառը մեկն էր՝ բավարար թվային հմտություններ չունեի»,- նշել է նա։
«Հետևություն՝ պետք է ունենամ բավարար թվային հմտություններ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար»,-եզրափակել է նա։




