ԿարևորՄիջազգային

«Համաս»-ն ազատ է արձակել ևս 3 իսրայելցի պատանդի

«Համաս»-ն ազատ է արձակել ևս 3 իսրայելցի պատանդի. Էլի Շարաբին, Օր Լևին և Օհադ Բեն Ամին Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցվել են Իսրայելի ներկայացուցիչներին։ Իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել 491 օր անց։

Ակնկալվում է, որ այսօր Իսրայելն ազատ կարձակի 183 պաղեստինցիների, որոնց պահում է իր բանտերում, նրանցից 18-ը ցմահ ազատազրկման դատապարտվածներ են։

Հրադադարի համաձայնության այս փուլում պայմանավորվածություն կա, որ ընդհանուր առմամբ 1904 պաղեստինցի ազատ կարձակվի Իսրայելի բանտերից, և իսրայելցի 33 պատանդ ազատության մեջ կլինի։

Կարդացեք նաև

Back to top button