
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել է, որ հաջորդ շաբաթ «հավանաբար» կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, հայտնում է AFP-ն։
«Հավանաբար հաջորդ շաբաթ կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ»,-գործակալությունը մեջբերել է նրա խոսքերը։
Հարցին, թե արդյոք նման հանդիպում տեղի կունենա Վաշինգտոնում, Թրամփը պատասխանել է, որ «դա կարող է լինել Վաշինգտոնը, ես այնտեղ (Կիև) չեմ գնա»,-գրում է AFP-ն։
«Ինտերֆաքս-Ուկրաինան» ենթադրում է, որ «հանդիպման վայրը» կլինի Մյունխենը, որտեղ հաջորդ շաբաթ պետք է կայանա Մյունխենի անվտանգության համաժողովը։




