ԿարևորՄիջազգային

Դատարանը կասեցրել է ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցներին հետ կանչելու մասին Թրամփի հրամանը

ԱՄՆ դաշնային դատավոր Կարլ Նիկոլսը դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ արտերկրում աշխատող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցներին վարչական արձակուրդի և աշխատանքից ազատելու մասին, հայտնում է Associated Press-ը (AP):

Դատարանը համաձայնել է արգելափակել ԱՄՆ կառավարության հրամանը, ըստ որի USAID-ի արտերկրի հազարավոր աշխատակիցներից պետք է 30 օրվա ընթացքում կառավարության միջոցներով մեկնեն վարչական արձակուրդ և ընտանիքներով վերադառնան Միացյալ Նահանգներ:

Երկու քայլերն էլ, դատավորի խոսքով, մարդկանց և նրանց ընտանիքներին կենթարկեն «անհիմն ռիսկի և ծախսերի»:

Նիկոլսն ասել է, որ Թրամփի վարչակազմը, շտապելով փակել գործակալությունը և նրա ծրագրերը արտասահմանում, որոշ աշխատակիցների զրկել է կառավարության էլ. էլեկտրոնային փոստից և հաղորդակցության այլ համակարգերից, որոնցով նրանք պետք է շփվեն ԱՄՆ կառավարության հետ առողջապահական կամ անվտանգության արտակարգ իրավիճակների դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button