ԿարևորՄիջազգային

Թրամփն ընդունել է մոտ ապագայում Ճապոնիա այցելելու հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հրավերը՝ մոտ ապագայում այցելելու երկիր։

Ասված է ուրբաթ օրը Սպիտակ տանը նրանց բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփն ընդունել է վարչապետ Իշիբայի հրավերը՝ մոտ ապագայում պաշտոնական այց կատարել Ճապոնիա»,- ասվում է փաստաթղթում։

Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Ճապոնիայի վարչապետին։ Նա նշել էր, որ երկու երկրները կզարգացնեն առևտրային, էներգետիկ հարաբերությունները, համատեղ ուժերով կպայքարեն Չինաստանի տնտեսական քաղաքականության դեմ:

Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մի շարք երկրների համար մաքսատուրքեր է սահմանելու։

Անդրադարձ է եղել Ուկրաինային, Գազայի հատվածին, Հյուսիսային Կորեային և այլ հարցերի: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարաբերություններ կունենա Հյուսիսային Կորեայի և Կիմ Չեն Ընի հետ: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ ինքը շատ լավ է կարողանում շփվել այդ երկրի հետ:

Կարդացեք նաև

Back to top button