
Ջերմուկում անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողները հայտնի են։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
- 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան)
- 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ)
- 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի)
Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
- 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 միավոր (Աբովյան)
- 2-րդ տեղ՝ Աննա Խաչատրյան՝ 7 միավոր (Երևան)
- 3-րդ տեղ՝ Աստղիկ Հակոբյան՝ 7 միավոր (Արմավիր)




