ԿարևորՀասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 8 աշխատակցի ազատել է աշխատանքից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աշխատանքից հեռացրել է 8 աշխատակցի: ԶՊՄԿ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։

«Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button