ԿարևորՀասարակություն

Սեփական տանիքն ամուր հիմք է՝ մարդուն իր հայրենի հողին կապելու համար

Վերջին տարիներին Գորիս համայնքում լայնածավալ բնակարանաշինության ծրագրեր են իրականացվել։ Համայնքի և բարերարների միջոցներով մի քանի տասնյակ ընտանիք ապահովվել են սեփական բնակարանով։

Գորիսի համայնքապետարանից տեղեկացնում են, որ, իրականացված ծրագրերն ընդգրկում են` բազմաբնակարան շենքերի վերակառուցում Որոտնում և Շուռնուխում, երկու առանձնատուն Բարձրավանում և Գորիսում, 6 առանձնատուն Ներքին Խնձորեսկում, սոցիալական շենք Վերիշենում։

Ներկայումս ընթացքի մեջ է ևս մեկ սոցիալական շենքի վերակառուցման ծրագիր, որտեղ բնակվելու է 18 ընտանիք։

«Սեփական տանիքն ամուր հիմք է՝ մարդուն իր հայրենի հողին կապելու համար։ Յուրաքանչյուր նոր բնակարան ոչ միայն մեկ ընտանիքի երջանկություն է, այլև համայնքի հզորացման գրավական։ Բնակարանաշինության ծրագրերը շարունակական բնույթ են կրում՝ նպաստելով համայնքի բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը և կայուն զարգացմանը»,-ասվում է Գորիսի համայնքապետարանի տարածած հողորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button