
Իրանը դեմ չէ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների տարածքային ինքնիշխանության ներքո, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Ցանկացած ճանապարհ, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- ասել է դեսպանը։




