ԿարևորՀասարակություն

Երևանը չի կարող դադարեցնել ՄՔԴ-ում հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը․ Օկամպո

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև իրավունք ունի հետ վերցնել հայցերը, X-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Ամեն դեպքում դատախազն իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից՝ 2021 թվականի մայիսի 10-ից և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում»,- ասել է նա։

Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ վավերացրել են ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը, որը թույլ կտա դատարանում հայցեր ներկայացնել Բաքվի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դեմ, ներառյալ 2021-2022 թթ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը։

Կարդացեք նաև

Back to top button