ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Պանաման չեղյալ է հայտարարել վճարը Պանամայի ջրանցքով անցնող ամերիկյան նավերի համար։ Պանաման հերքել է։
Պետքարտուղարությունը հայտարարությունը տեղադրել է X-ի իր պաշտոնական էջում։
«Պանամայի կառավարությունը համաձայնել է այլեւս վճար չգանձել ամերիկյան պետական նավերից Պանամայի ջրանցքը անցնելու համար։ Դա հնարավորություն կտա ԱՄՆ կառավարությանը տարեկան խնայել միլիոնավոր դոլարներ։
Reuters-ը հայտնում է, որ այս գրառումից հետո ջրանցքը կառավարող վարչությունը հայտարարել է, որ նավերի անցման կարգում որեւէ փոփոխություն չի կատարվել։
«Պանամայի ջրանցքի վարչությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, ինչի մասին արդեն ասել է, որ պատրաստ է ԱՄՆ պաշտոնյաների հետ երկխոսության գնալ այդ երկրի ռազմանավերի անցման հարցով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու իր ցանկության մասին։




