
Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-beruniy» միջազգային մրցաշարում:
Մրցաշարի երրորդ տուրում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել, Հայկ Մարտիրոսյանը կիսել է միավորը:

Շանթ Սարգսյանը 3 հնարավորից ունի 3 միավոր և միանձնյա առաջատարն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը 2,5 միավորով երկրորդն է:




